2022 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 15.1 տոկոսով ավելի կլինի

ԱԺ աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատկացումները:

Նախարարությանը կհատկացվի 580 միլիարդ դրամ: 2021 թվականին հաստատված բյուջեով նախատեսված է եղել 503 միլիարդ 670 միլիոն դրամ ֆինանսավորում: Աճը կազմում է 15.1 տոկոս:

Նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր, 93 միջոցառում:

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը