2019-ի հրդեհից հետո առաջին անգամ ղողանջել են Փարիզի Աստվածամոր տաճարի բոլոր զանգերը (տեսանյութ)

2019-ի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի հյուսիսային զանգակատան բոլոր զանգերն առաջին անգամ ղողանջել են:

Այս մասին հայտնել է France24 հեռուստաալիքը։

«Ամեն ինչ դեռ կատարյալ չէ, բայց մենք այն կդարձնենք կատարյալ։ Առաջին փորձարկումը հաջող է անցել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ալեքսանդր Գուժոնը, ով ղեկավարում է զանգերի վերականգնման աշխատանքները։

Այս իրադարձությունը X-ի իր միկրոբլոկում անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը՝ գրելով.

«5 տարի առաջ միասին խոստացանք վերականգնել Աստվածամոր տաճարը: Այսօր տաճարի զանգերը վերջապես ղողանջում են: Մեկ ամսից մենք նորից կբացենք նրա դռները»:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր