Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Լիբանանի պետական լրատվամիջոցները հաղորդել են Բեյրութի հարավային արվարձաններին օդային հարվածների մասին այն բանից հետո, երբ Իսրայելը տարհանման կոչ էր հրապարակել:

Reuters գործակալության տվյալով՝ հարվածների հետևանքով ավերվել են շենքեր։ Նշվում է, որ տեղի բնակիչների մեծ մասը վերջին շաբաթների ընթացքում հեռացել էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առնվազն 3 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս նավահանգստային քաղաքին իսրայելական հարվածի հետևանքով: Այդ անգամ իսրայելական բանակը չի զգուշացրել տարհանման անհրաժեշտության մասին՝ հայտարարելով, որ իր թիրախը եղել են «Հըզբոլլահ» շարժման հետախուզական և հրամանատարական համալիրները:

Բացի դրանից՝ ուրբաթ Իսրայելը հայտարարել է Գազայի հատված նոր հումանիտար միջանցքի առաջիկա բացման մասին՝ չհստակեցնելով, թե երբ դա տեղի կունենա:

Related posts

Ոստիկանները 9 կգ կանեփի չորացված զանգված են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները