Ֆրեզնոյում դանակահարվել է երեք հայ ցուցարար

aysor.am Ֆրեզնոյում երեք հայ ցուցարար է դանակահարվել այն բանից հետո, երբ չորս մեքենա են կայանել խաչմերուկը փակելու և վարորդների ուշադրությունը գրավելու համար:

Խցանման մեջ հայտնված մի ավտովարորդ դուրս է եկել մեքենայից և հարձակվել ցուցարարների վրա: Նա կալանավորվել է:

Մոտ 150 մարդ է դուրս եկել «Կանգնիր Հայաստանի հետ»  խորոգրով հանրահավաքին, որը տեղի է ունեցել River Park առևտրի կենտրոնի դիմաց՝ Բլեքսթոունի և Նիեսի պողոտաների հարևանությամբ:

Միջոցառումը կոչ էր անում ավելացնել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին՝ Ադրբեջանի հետ երկրի շարունակական մահացու հակամարտությունում՝ Լեռնային Ղարաբաղի համար, որը հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով:

Related posts

Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր և թվային ծառայությունների նոր հնարավորություններ

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Քենիայի դատարանը քարոզչին մեղավոր է ճանաչել 190 երեխայի սպանության մեջ