Թշնամական ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները

Ներկա պահին թշնամական ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը:

Related posts

Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի

Տապալված ծառեր, հեղեղված փողոցներ, կարկուտ՝ Գյումրիում

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են