Ֆրանսիային է մոտենում «Կիրան» փոթորիկը մինչև 170 կմ/ժամ արագությամբ

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում պատրաստվում են հորդառատ անձրևների և քամիների՝ մինչև 170 կմ/ժ արագությամբ, «Կիրան» փոթորիկը տարածաշրջանին է մոտենում Ատլանտյան օվկիանոսից: Երեք դեպարտամենտում հայտարարվել է կարմիր՝ եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ, ևս 17-ում՝ նարնջագույնը։ Հաղորդվում է, որ սա տարվա առաջին խոշոր աշնանային փոթորիկն է:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Բրետանի և Նորմանդիայի բնակիչներին կոչ է արել չլքել իրենց տները և հեռու մնալ ծառերից ու ծովից, որի ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 10 մետրի:

Կփակվեն ծովի երկայնքով որոշ ճանապարհներ, կդադարեցվի մարզային և միջքաղաքային գնացքների երթևեկությունը,  ինչպես նաև կղզիների միջև լաստանավային հաղորդակցությունը, կփակվի «Բրեստ Բրետան» օդանավակայանը:

Տարածաշրջանում մոբիլիզացվել են 3200 փրկարար և չորս ուղղաթիռ։

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին