Ինչպես հայտնել ենք՝ Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն:
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Պողոսյանի հետ ու գրառում կատարել:
«Մեր ոսկե Էմմա Պողոսյանը նվաճեց Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալը: Ասել եմ 2023 թվականին՝ նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է»,- գրել է Հարությունյանը: