Գարեգին Բ–ն մտահոգություն է հայտնել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու արգելքի օրենքի ընդունմամբ

Ուկրաինայի Ռադայի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, որով կարող է ստեղծել արգելվել Ուղղափառ եկեղեցու գործունեությունը Ուկրաինայի տարածքում, կխաթարի Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հոգևոր կյանքի միասնությունը ու ներդաշնակությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Մենք մտահոգությամբ տեղեկացանք Ուկրաինայի Գերագույն Ռադայում վերջերս քննարկած օրենքի նախաձեռնության մասին։ Կրոնական կազմակերպությունների գործունեության առնչությամբ օրինագիծն իր դրույթներով նոր անցանկալի տրամադրություններ պիտի ձևավորի հավատացելոց միջավայրում և պատճառ դառնա Քրիստոսի Եկեղեցու ավանդական և նվիրագործված եկեղեցա-իրավական կանոնների անտեսման, ինչպես և Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հոգևոր կյանքի միասնության ու ներդաշնակության խաթարման», – նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա հույս է հայտնել, որ «Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն այս նուրբ հարցում կառաջնորդվեն և կգործեն հավատքի սրբության, հավատակից ժողովուրդների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության գիտակցությամբ և Եկեղեցու դարավոր ավանդույթների հանդեպ հարգանքով»։

«Մեր խորին համոզմամբ, հատկապես դժվարին այս փորձությունների շրջանում հարկ է Եկեղեցին զերծ պահել քաղաքական գործընթացներից և կրոնական գործոնն առիթ չդարձնել շահարկումների ու հակառակությունների սերմանման։ Մեր հանապազ աղոթքն է, որ դադարի հակամարտությունը պատմական ամենասերտ կապերով միմյանց հետ շաղկապված մեզ բարեկամ երկու ժողովուրդների միջև և նրանց կյանքում իբրև համերաշխության ու խաղաղության հաստատման կամուրջ գերակայեն դավանվող համընդհանուր արժեքներն ու հավատը», – հավելել է Գարեգին Երկրորդը։

 

Related posts

Հանրապետության հրապարակը մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի 24:00-ն փակ կլինի

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց․ ՍԱՏՄ հորդորը՝ Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած քաղաքացիներին