Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը:

Կառավարության առաջարկության համաձայն, մասնավորապես՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթի զարգացմանը՝ մասնավորապես, հաշվի առնելով այն, որ հայտարարագիր ներկայացնելով ֆիզիկական անձինք տեղեկանալու են իրենց անվանական եկամուտների, դրանցից պահված հարկերի վերաբերյալ։ Ըստ Կառավարության առաջարկության՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։ Կառավարության առաջարկությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ:

Related posts

Սլովակիայում հանրաքվե է անցկացվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ

Թեհրանում սկսվել է այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ