Օրենբուրգում հղի կինը ծննդաբերությունից առաջ սրտի կաթված և կլինիկական մահ է տարել

Օրենբուրգի շրջանային կլինիկական հիվանդանոցի սրտային վիրաբույժները փրկել են հղի կնոջ և պտղի կյանքը. կնոջ սիրտը հանկարծակի կանգ է առել, հայտնում է բուժհաստատության մամուլի ծառայությունը։

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է gazeta.ru-ն, Օրենբուրգի բնակչուհին բուժման նպատակով պերինատալ կենտրոնում էր. հղիության 37-րդ շաբաթում նա հանկարծակի սուր ցավ է զգացել սրտի շրջանում, կնոջը զննել են սրտաբանները և հայտնաբերել սրտի կաթվածի նշաններ։ Որոշվել է հիվանդին անհապաղ հոսպիտալացնել Օրենբուրգի շրջանային կլինիկական հիվանդանոցում:

Հղի կնոջը շտապօգնության մեքենայով բերել են հիվանդանոց, որի մուտքի մոտ նրա սիրտը հանկարծակի կանգ է առել: Այնուհետև կինը կլինիկական մահ է տարել:

Վերակենդանացման բաժանմունքի բժիշկները պայքարել են կնոջ կյանքի համար, իրավիճակը բարդացել է զարկերակում թրոմբի առկայությամբ, անհրաժեշտ է եղել շտապ վիրաբուժական միջամտություն։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, բժիշկներին հաջողվել է փրկել կնոջը և պտղին:

Մի քանի օր անց կինը ծննդաբերել է, երեխան առողջ է ծնվել. երկուսն էլ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը