Շիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի և Կոտայքի մարզերում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության ոլորտի օրենսդրական պահանջների խախտումներ։

Շիրակի մարզի Բավրա գյուղի վարչական տարածքում բեռնափոխադրմամբ, մանրամեծածախ առևտրով, քաղաքաշինությամբ զբաղվող «Ալմի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող կրթահամալիրի շինհրապարակում ապօրինի շահագործվել է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում բետոնի արտադրությամբ զբաղվող «Ման բետ» ՍՊԸ-ն գործունեություն է իրականացրել՝ շահագործելով բետոնահանգույցը՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով բետոնահանգույցների ապօրինի շահագործումը կասեցվել է։

Տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի չափը հաշվարկվել է՝ ընդհանուր 743.074 դրամ։

Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 980.000 դրամի չափով։

Related posts

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա

ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին