ՕԽ-2024․ Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարավ՝ անցնելով կիսաեզրափակիչ

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 9-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Ըմբիշի ելույթին կարող եք հետևել այսօր` ժամը 20:15-ին, Առաջին ալիքով:

Հիշեցնենք, որ Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը ժամկետից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Related posts

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը .ՈՒՂԻՂ