Օդի աղտոտման համար բեռնատարի 27 վարորդ է տուգանվել՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով

Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապրիլի 1-5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում:

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության (ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով):

Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը շարունակական են:

Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ 50 հազար ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150 հազար ՀՀ դրամի չափով։

Կրկնակի խախտումների դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100 հազար ՀՀ դրամը, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300 հազար ՀՀ դրամը։

Related posts

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին