Քրեական գործեր են հարուցվել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներից հետո

ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդումներից հետո, որոնք իբր կիրականացվեին, եթե  այդ երկրների զորքերը դուրս չբերվեն Ղազախստանի տարածքից: Այս մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («ակնհայտ կեղծ հաղորդում ահաբեկչության ակտի մասին»)»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է 500-ից մինչև 700 հազար ռուբլու չափով տուգանք կամ երեքից մինչև հինգ տարվա ազատազրկում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 7-ին անհայտ անձինք պայթյունի սպառնալիքներով նամակներ են ուղարկել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին: Նրանք պահանջում էին Ղազախստանի տարածքից դուրս բերել երկրների զորքերը։ Շենքերը հետազոտվել են, պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: 

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին