ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է. հայտնի են նաև տեղակալների թեկնածուների անունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան