Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

Կարո՞ղ է պարզվի, որ բանակի կարողությունների հաշվին է Ռոբերտ Քոչարյանը դարձել մուլտիմիլիոնատեր։

Այս մասին  Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Քոչարյանը երկու բառի մեջ երեք տառասխալ է անում, և դա 10 տարի նախագահ լինելուց հետո, Քոչարյանը խոստովանում է, որ եթե երկու բառ գրի, կարող է մի քանի տառասխալ անի, Քոչարյանը, երբ որ նույնիսկ լուռ է մնում, էլի տառասխալ է անում։

Ո՞նց է դարձել մուլտիմիլիոնատեր իր ընտանիքի հետ միասին, կարող է պարզվի, որ դա արել է հենց բանակի հաշվին։ Ռոբերտ Քոչարյանի երեխաները պատանեկության տարիքից ո՞նց դարձան հրաշամանուկներ, բիզնես ջիղ ունեին, ո՞նց է, որ նախկին պաշտոնյանների երեխաները ունեին այդ ջիղը։

Ռոբերտ Քոչարյանը և իր խմբակը զբաղված է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմաններում իրենցից բռնագանձվելիք հարստության պաշտպանության»,- նշեց նա։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ