Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ։

Լուսանկարին կից՝ նա գրել է․

«Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին։

Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել եմ Գրքի երևանյան միջազգային փառատոնին՝ ներկայացնելու էստոնական փորձը և շարունակելու մեր խոսակցությունը»։

Related posts

Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 մլն դրամի վարկ․ նախաձեռնվել է քրվարույթ