Քննարկվել է պետական պաշտոնների համար սահմանված պարտադիր պահանջների վերանայման առաջարկությունների փաթեթը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության կարգի կատարելագործմանը, ՀՀ նախագահի ինստիտուտի վերաիմաստավորմանը և Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված քաղաքացիության և նստակեցության ցենզերի վերանայմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ ընթացակարգային հարցեր:
ԱՆ տեղեկացմամբ՝ նիստի ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված միայն ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ-ում մշտական բնակության պարտադիր պահանջների վերանայման առաջարկությունների փաթեթը: Քննարկվել են Նախագահի գործառույթները, նախագահի լիազորությունների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, հնչել են առաջարկություններ և կարծիքներ:

Related posts

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա

Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է