Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Նախարար Պապիկյանն ընդգծել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները, մասնավորապես՝ ռազմատեխնիկական գործակցության, ռազմական կրթության և վերապատրաստման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, համատեղ վարժանքների և այլ ասպարեզներում։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է