ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։
Փակ քվեարկության համաձայն՝ Հարություն Հարությունյանը ստացավ 56 կողմ, 48 դեմ ձայն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվեցին ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները փակ քվեարկության արդյունքում չընտրվեցին առաջադրված պաշտոններում:
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կարգի համաձայն, վերոնշյալ երեք հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրել էր նոր թեկնածուների: Ըստ այդմ՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Լիանա Մանուկյանը: