Քննարկվել են Հայաստան–Հորդանան զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները

FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հորդանանի զբոսաշրջության խորհրդի գլխավոր տնօրեն Ռամզի Մայաթայի հետ՝ քննարկելու Հայաստան–Հորդանան զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները։

Քննարկման ընթացքում ներկայացվել են զբոսաշրջային հոսքերի աճի ցուցանիշները, վիզային քաղաքականության նպաստավոր պայմանները նաև նշվել է, որ ներկայում երկու երկրների քաղաքացիները կարող են մուտք գործել միմյանց երկիր էլեկտրոնային վիզայով, այն ստանալով սահմանին կամ դիվանագիտական ներկայացուցչություններում։

Կողմերը կարևորեցին օդային կապի զարգացման, B2B համագործակցության խթանման և համատեղ նախաձեռնությունների իրականացումը, այդ թվում՝ 2026 թվականի աշնանը Հայաստանում նախատեսվող Բժշկական զբոսաշրջության միջոցառմանը Հորդանանի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև նոր համագործակցության ձևաչափերին․ կողմերը քննարկեցին զբոսաշրջության ոլորտում փոխըմբռնման հուշագիր (Մեմորանդում) ստորագրելու հնարավորությունը և Հորդանանի գործընկերներին հրավիրեցին Հայաստան։

Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց նաև AI Moby արհեստական բանականության գործիքը, որը ներկայացվեց որպես զբոսաշրջային տեղեկատվության նորարարական լուծում։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից