Քննարկվել են Երևանում կայանալիք՝ բռնցքամարտի ԵԱ նախապատրաստական աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են այս տարի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները:

Առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են այդ ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքները: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ակնկալվում է 35 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի մոտավորապես 280 բռնցքամարտիկ:

Զեկուցվել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն առաջնությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակցույցի: Քննարկվել են նաև մրցաշարի բացման արարողության, մարզիկների տեղակայման, անվտանգության, առաջնության լուսաբանման հետ կապված հարցեր:

Մասնավորապես, Կարապի լճի հարակից տարածքում կստեղծվի ֆան-գոտի, տեղադրվելու է մեծ էկրան:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ պետք է արդյունավետ աշխատել բոլոր նախանշված ուղղություններով՝ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Related posts

Շնորհակալ ենք, տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանին և Արթուր Դավթյանին

Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը

Որքան ձայն է ստացել «Քաղաքացիական պայմանագիրը» Մեղրիում