ՔՀԿ-ները կկարողանան զարգացնել համայնքը՝ իրենց տեսլականներով

Տեղի ունեցավ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համայնքների քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի մարզային շնորհանդեսը։ Իրականացվող ծրագիրը նպատակ ունի բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը եւ նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ շահառուներին՝ մասնավորապես խոցելի խմբերին սպասարկելու գործում։ Նշենք, որ ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիա-ն՝ ԵՄ աջակցությամբ եւ 4 ՀԿ-ների հետ համագործակցությամբ, դրանցից մեկը «ԱԳԱԹ» ՀԿ-ն է, որի պատասխանատվության տակ են լինելու Շիրակի եւ Արագածոտնի մարզում իրականացվող ծրագրերը: Քաղհասարակության զարգացման համար մշակվելու են մոդուլներ եւ կլինեն համագործակցություններ նաեւ ԲՈՒՀ-երի հետ:

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր

Արտակարգ դեպք Անկարայի օդանավակայանում