Քիշնև-Երևան թռիչքն իրականացնող ինքնաթիռը բախվել է թռչնի․ Երևան-Միլան չվերթը հետաձգվել է

Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ «Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։ Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ»,- այս մասին տեղեկացնում է FlyOne Armenia-ն։

Related posts

Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը