Քիմ Քարդաշյանը սառեցնում է իր Facebook-ի և Instagram-ի էջերը՝ ընդդեմ սոցցանցերում ատելության խոսքի տարածմանը

VOA: Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանըմիանում է այլ հայտնիների արշավին՝ սառեցնելով իր Facebook-ի և Instagram-ի էջերը: Այդպիսով նրանք կոչ են անում աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերին զսպել ատելության և քարոզչության տարածումը:

«Սոցցանցերում տարածված ապատեղեկատվությունը լուրջ ազդեցություն ունի մեր ընտրությունների վրա և խարխլում է մեր ժողովրդավարությունը», – գրել է Քարդաշյան Ուեսթը Instagram-ի իր էջում՝ աջակցություն հայտնելով Facebook-ի դեմ սկիզբ առած «Դադարեցրեք ատելությունը շահույթի համար» արշավին:

Դերասաններ Քերրի Վաշինգտոնը, Ջենիֆեր Լոուրենսը և Սաչա Բերըն Քոենը նույնպես Twitter-ում գրառում են կատարելFacebook-ին ուղղված նույն կոչով:

Այս ամռանը քաղաքացիական իրավունքի խմբերի կողմից սկսված արշավը հարյուրավոր խոշոր ընկերությունների աջակցությունը ստացավ՝հուլիսին բոյկոտելով սոցիալական մեդիայի հսկայի գովազազդները, թեև դա քիչ ազդեցություն ունեցավ Facebook-ի վրա:

Աշխարհի 10 ամենաշատ հետևորդներ ունեցող հեռուստաաստղ Քարդաշյանի այս քայլընոր հարված է հասցնում Facebook-ի իմիջին՝ ստիպելով վերջինիս վերանայել հայտնիների հետ հարաբերությունները:

Facebook-ը հայտարարել է, որ համագործակցելու է քաղաքացիական իրավապաշտպան խմբերի հետ ատելության խոսքի դեմ պայքարի ավելի շատ գործիքներ մշակելու համար:

Քիմ Քարդաշյանը դարձել է սոցիալական փոփոխությունների ազդեցիկ ուժ՝ իր 188 միլիոն հետևորդների շրջանում բարձրացնելով կլիմայի փոփոխության հարցը և լոբբիստական գործունեություն ծավալելով Սպիտակ տան հետ՝ ուղղված քրեական արդարադատության բարեփոխումներին:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում