Քարաթափում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Հունիսի 9-ին, ժամը 07:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկակարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են ավտոճանապարհի վտանգավոր հատվածը։
ՃՇՇ աշխատակիցներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը. երթևեկությունը վերականգնվել է:
Հնարավոր վտանգը կանխելու նպատակով փրկարարները նշված հատվածում իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Related posts

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

Պապերի մեդալները՝ թոռների կրծքին. Մայիսի 9-ը Գյումրիում

Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ