Քամու հետևանքով կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ

Հուլիսի 4-ին` ժամը 19:30-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ:

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության՝ քամու ուժգնությունը Երևանում հասել է մինչև 18 մ/վ-ի (առավելագույնը՝ Դավթաշեն վարչական շրջանում)։

Գրանցվել է քամու ուժգնացում նաև Արմավիրում՝ 16 մ/վ, Աշտարակում՝ 19 մ/վ և Եղվարդում՝ 20 մ/վ։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները