Քաղաքացին Սևանա լճում ջրահեղձ է եղել

Օգոստոսի 7-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել․ տեսադաշտում չի երևում:

Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Գյուղի լճափնյա հատվածում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով։

Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում ջրից դուրս է բերել 1980 թ. ծնված քաղաքացի Կ․ Գ․-ի դին:

Related posts

Հյուսիսային Հայաստանը` պատմական նոր բացահայտումներով

Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին

Նովակն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները