Քաղաքացիների հերթական ընդունելությունը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետի խորհրդականը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են սոցիալական աջակցության, բնակարանային, առողջական, պետպատվերով բուժմանը և անձնական խնդիրներին առնչվող հարցերով։ Բարձրացված հարցերին տրվել են մասնագիտական պարզաբանումներ, դրանց մի մասի համար՝ համապատասխան հանձնարարականներ։ Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրները կլինեն ուշադրության կենտրոնում։ Ֆինանսական աջակցության խնդրով դիմած մի շարք քաղաքացիների դիմումը բավարարվել է։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը