Քաղաքական և պետական նորոգման համատեքստում կարևոր է հանդուրժողականությունը և հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ․ Փաշինյան

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում։ Այդ մասին վարչապետը գրառում է կատարել սոցցանցում։

«Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։
Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետև դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգևոր անվտանգության համար։ Իսկ հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։

Քաղաքական և պետական նորոգման համատեքստում կարևոր է հանդուրժողականությունը և հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը և այսպիսով դրսևորում եմ»,- գրառման վերջում նշել է վարչապետը։

Related posts

«Չորրորդ հանրապետությունը»՝ Հայաստանի պատմության նոր փուլ

2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ

Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր