ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան, Դավիթ Բեկի 110 հասցեում «Դոմուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող առևտրի օբյեկտում՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ի կարգադրագրի պահանջների կատարման նպատակով։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում «Դոմուս» փակ բաժնետիրական ընկերության գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մոտ մեկ տասնյակի հասնող խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից:

Հաշվի առնելով արձանագրված խախտումների առկայությունը՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեում գործող առևտրի կենտրոնի աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին կապարակնքվել է նշված առևտրի օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Related posts

Ընտանեկան բռնության դեմ ստորագրահավաքին կարելի է միանալ նաև առցանց

Կնոջ գլուխը հարվածել է պատին, դանակով սպառնացել, մերկ նկարներն ուղարկել ազգականներին․ նախաքննության ավարտ

Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել