Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև

Ապրիլի 2-ին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարձրագույն և բարձր մակարդակով ակտիվ փոխայցերին, ռազմավարական գործընկերային հարաբերություններն ու բոլոր ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունը զարգացնելուն ուղղված աշխատանքներին:

Քննարկվել են երկկողմ տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի ու ներդրումների, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային հարցերի:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ