Փրկարար ծառայությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց

Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում է առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։
«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,-նշվում է ՆԳՆ փրկարար ծառայության հայտարարության մեջ։

Related posts

Հայտնի են Լեջան բնակավայրի քվեարկության նախնական արդյունքները

Արթիկի Նոր Կյանք բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 533 ձայն

Շնորհակալ ենք, տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանին և Արթուր Դավթյանին