Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 39 բեռնատար

Հունվարի 16-ին, ժամը 09։08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարձրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Բարձրավան գյուղի ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել մեկ մարդատար ավտոմեքենա (վարորդ և 4 ուղևոր), իսկ ժամը 09:55-ից մինչև 18:50-ն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին՝ «Ջիգլոսի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում, քարշակման եղանակով դուրս են բերել 39 բեռնատար։

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ