Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մարտի 6-ից 9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Գետափ-Մարտունի, Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Վարդաղբյուր-Բաշգյուղ, Արագածոտնի մարզի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա և 65 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Related posts

Yandex-ը փորձում է փրկել իր գերհամակարգիչները ուկրաինական դրոններից

Ստուգում՝ աղբավայրերից մեկում

Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ