Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրից

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20։35-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Փիրքյասի անտառ» կոչվող տարածքում քաղաքացի է կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի պատվարում՝ ջրում, հայտնաբերվել է քաղաքացու դին․ դեպքի վայր մեկնած փրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք․ աշխատանքներին ներգրավվել են փրկարարական, ոստիկանության ծառայողներ և քաղաքացիներ։

Related posts

Թվային պատկեր` Ախուրյանի և Արթիկի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր»-ի մարտկոցներ արտադրող գործարանի վրա

Փարիզը 10 երկրի հետ քննարկում է Ֆրանսիայի՝ միջուկային զսպման ծրագրին միանալու հարցը. Մակրոն