Փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են պատերազմի ևս երկու մասնակցի աճյուն

Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:  Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

« Որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 8-ին հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1598 աճյուն:

Related posts

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան