Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը և պոկված տանիքը

Հուլիսի 2-ին, ժամը 20:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի Այգետնակ փողոցում գտնվող տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկնել է՝ փակելով Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը։ Այս մասինն հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քամու հետևանքով բարձրավոլտ էլեկտրական սյունը և տան տանիքը ընկել են ճանապարհին:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը (մոտ 7մ) և պոկված տանիքը (մոտ 70 քմ)՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը դարձնելով անցանելի:

Related posts

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. կա զոհ և տուժած

Վրաերթ Շիրակի մարզում. տուժածը քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր է