Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին

Հուլիսի 4-ին, ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ․-ի (ծնված 1963 թ.) դին։

Հիշեցնենք որ, հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 18 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան