Փրկարարները հայտնաբերել են դի

Նոյեմբերի 7-ին, ժամը 16:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Սուրեն Կ․-ի (ծնված 1961 թ.) դին, այնուհետև դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Related posts

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2027 թվականին գործելու է հաստատված ծրագրի հիման վրա. Ջանջուղազյան