Խոստանում եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենը գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ ընտրել եք մեր մեծ երկրի ղեկավար: Մեզ սպասվող աշխատանքը բարդ է լինելու, բայց ես ձեզ խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իմ օգտին եք քվեարկել, թե ոչ:

Ես կպահպանեմ այն հավատը, որ դուք ինձ տվել եք»,- գրել է Բայդենը:

Առաջատար մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:  Բայդենի ընտրվելու մասին լուրերը հայտնում են CNN հեռուստաընկերությունը և BBC-ն:

CNN-ի տվյալների համաձայն՝ Ջո Բայդենն արդեն ստացել է ընտրիչների 273 ձայն: ԱՄՆ նախագահ ընտրվելու համար բավարար է ընտրիչների 270 ձայնը:

BBC-ն գրել է, որ Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ հաղթանակ տանելով Դոնալդ Թրամփի նկատմամբ:

Նշվում է, որ Բայդենը հաղթել է Փենսիլվանիա նահանգում, ինչը նրան հնարավորություն է տվել ստանալ ընտրիչների 270 ձայները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ ընտրվելու համար:

Related posts

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը

Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ