Փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է․

Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1565-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն և լրացում, համաձայն որի՝ այսուհետև պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2023 թ. փետրվարի 25-ից։
Տեսչական մարմինը հորդորում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով։

Related posts

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Նախարարի՝ ծորակից ջուր չխմելու մասին կոչն ուղղված է միայն Ծավ համայնքի բնակիչներին. ԱՆ

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր