Փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային․ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։
Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ՓԾ

Ֆրանսիան անջատում է ատոմային ռեակտորները՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառով

ԵՄ երկրները Ռուսաստանից գնել են ռեկորդային քանակությամբ հեղուկացված բնական գազ. FT