Հրդեհ Վանաձորում. այրվել է 15 հա խոտածածկույթ

Հունվարի 3-ին՝ ժամը 13։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» կոչվող գերեզմանատան տարածքում այրվում է խոտածածկույթ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։31-ին: Գերեզմանատան մոտակա սարալանջին այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Related posts

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում

Սպասվում է անձրև, ամպրոպ ու կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով