Փոխնախարարը մեկնում է Ժնեւ՝ նստաշրջանին մասնակցելու

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը 2022 թվականի հուլիսի 18-20-ը կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ասամբլեայի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Նրա՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող
կողմի միջոցների հաշվին:

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը  ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է, հիմնադրվել է 1967 թվականին «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող կոնվենցիայի» հիման վրա:   ՄՍՀԿ-ին անդամակցում են 192 երկիր:

Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO)  անդամ է հանդիսանում 1993 թվականից։ ՄՍՀԿ-ի հետ համագործակցում Է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը, որն իրականացնում է մտավոր սեփականության պահպանության հետ կապված գործառույթները:

Related posts

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի ձեռնարկատեր