«Փլատակներից վեր հառնած մեր ոգին անպարտելի էր, ապրելու ձգտումը՝ մեծ». Նազելի Բաղդասարյան

Աժ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «ֆեյսբուք»-յան իր էջում գրել է.
«Մեր սերնդին վիճակված էր տեսնել և վերապրել մի ողբերգություն, որը մեր գիտակցության մեջ դրոշմված երկար է մնալու։
Արհավիրքը չէր խնայել եւ ոչ մեկին։ Որբացած էինք ազգովի։ 88-ի այս օրը ժամանակը կանգ առավ, հաջորդող տարիներն իմ ու իմ հասակակիցների հիշողության մեջ մնացին որպես աղետի տարիներ։ Սակայն փլատակներից վեր հառնած մեր ոգին անպարտելի էր, ապրելու ձգտումը՝ մեծ։ Նետված մարտահրավերներին դիմակայել էր պետք՝ չընկճվել, չխեղճանալ, մեջքը շտկել և գյումրեցուն բնորոշ պատվախնդրությամբ ոտքի կանգնեցնել քաղաքը։ Մենք հաղթահարեցինք՝ վշտի ու կորստի ցավը թողնելով անցյալում։ Երեք տասնամյակ անց, մենք վստահ էինք, որ ապրելու ու ապրեցնելու ժամանակն է եկել։
Բայց ազգին բաժին ընկած արցախյան մեծ ողբերգությունը կրկին արթնացրեց մեր մեջ այն ցավը, որն արդեն վերապրել էինք։ Մեր սպիացող վերքը կրկին արնահոսեց, արնահոսեց համայն աշխարհի և մարդկության լռության ներքո։
Պետք է լինենք միաբան և տոկուն, որպեսզի ազգովի հաղթահարենք ճակատագրով պարտադրված հարվածները»։

Related posts

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով