Փետրվարին ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան ու Ադրբեջան․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը հարգելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն իր կողմից կանգնեցված ութ պատերազմներից մեկն է: Հիմա տիրում են բարգավաճում և խաղաղություն։

«Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման» նախագիծն առաջ մղելու համար։

Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ: Մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ: Մենք կստորագրենք պայմանագրեր կիսահաղորդիչների մեր խոշորագույն արտադրողների հետ: Մենք կվաճառենք ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ Ադրբեջանին, այդ թվում՝ զրահաբաճկոններ, մոտորանավակներ և այլն», – ընդգծել է Թրամփը:

Հիշեցնենք՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որն օգոստոսի 11-ին փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածով:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից