Փարիզը միացնում է Սուրբ Ծննդյան` էկոլոգիապես մաքուր լուսավորությունը

Սուրբ Ծննդին դեռ ավելի քան մեկ ամիս է մնացել, սակայն Փարիզն արդեն որոշել է տոնական սեզոնը Ելիսեյան դաշտերում բացել գունեղ արարողությամբ։

Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցը՝ շնորհիվ քաղաքապետ Անն Իդալգոյի և Ելիսեյան դաշտերի կոմիտեի նախագահ Մարկ-Անտուան ​​Ժամետի, լուսավորվել է Սուրբ Ծննդյան լույսերով։

Նրա խոսքով՝ «այդ լույսերն էկոլոգիապես մաքուր են: Ելիսեյան դաշտերի լույսերի էներգիայի սպառումը համարժեք է չորս մարդով բնակեցված բնակարանի էներգիայի սպառմանը: 2007 թվականից ի վեր մենք կարողացել ենք նվազեցնել էներգիայի օգտագործումը 98 տոկոսով՝ գործընթացների, սարքավորումների, մատակարարումների փոփոխությունների հաշվին»։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում