Հայաստանից սպասում ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին. Ալիև

Բաքվում Իրաքի նախագահ հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից սպասում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ իրենց մեկնաբանությունների պատասխանին։ «Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն  սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի Կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը մեր մեկնաբանությունների վերաբերյալ»,- նշել է Ալիևը՝ ենթադրելով, թե իբր պատճառն այն է, որ հայերը սխալ  խորհուրդներ են ստանում, մասնավորապես՝ Ֆրանսիայից:

Ալիևը շեշտել է, որ Բաքվին պատերազմ պետք չէ, և կարծիք է հայտնել, թե Հայաստանի իշխանությունը մտածում է ռևանշի մասին: «Որքան  շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ»,- նշել է Իլհամ Ալիևը:

Իր ելույթում նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է ծրագրի իր ապագան՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե  տարածաշրջանից դուրս, հատկապես արյունալի գաղութային անցյալ ունեցող երկրների հավակնություններից։ Ալիևը շեշտել է՝ միջազգային ոչ մի ճնշում չի կարող ազդել ադրբեջանական ժողովրդի և Ադրբեջանի կառավարության կամքի վրա:

«Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց արդար խաղաղության՝ հիմնված երկու երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա, խաղաղություն՝ հիմնված ողջախոհության և պատմական արդարության վրա»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Related posts

Ժողովրդի հերոս ու ծառա Ռայիսիի փառավոր ուղին շարունակվելու է․ Իրանի կառավարության

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Սկսվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի մարմինների նույնականացումը