Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշվում է, որ, հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը, մտքեր են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընթացքի վերաբերյալ: Ընդգծվել է խաղաղապահ կոնտինգենտի գործողությունների արդյունավետ համակարգումը, ինչը նպաստել է Ղազախստանում իրավիճակի նորմալացմանը:

Քննարկվել  են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ընդունած հայտարարություններում ֆիքսված պայմանավորվածությունների կատարման շուրջ  որոշ հարցեր:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից